‘Լուկակուն չի վախենում Իբրահիմովիչի հետ մրցակցությունից ‘

1874

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է մանկունիանցիների և հարձակվող Զլատան Իբրահիմովիչի միջև նոր պայմանագրի կնքումը: Շվեդ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մեկ տարով է նախատեսված: 

«Զլատանը շատ բան կտա մեր թիմին: Ամենասկզբից ես նրան ասել եմ, որ հուսով եմ՝ նա կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»: Չեմ վախենում նրա հետ մրցակցությունից: 

Իմ գործերը լավ են ընթանում: Մարզիչը շատ է օգնել ինձ արագ հարմարվել, այդ պատճառով ամեն ինչ լավ է: Այժմ ես մի մարզչի հետ եմ աշխատում, ում ղեկավարությամբ շատ վաղուց եմ ցանկացել խաղալ: Նրա հետ մենք ցանկանում ենք ինչ-որ արտասովոր բանի անել», — բելգիացու խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: 

Նախորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ն հետաքննություն չի անցկացնի «Մանչեսթեր Սիթի»-ի հարցով’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ի՝ Չեմպիոնների լիգայի հայտացուցակը’