‘
Բելառուսի կանաչների կուսակցությունը որոշել է, թե առաջիկա նախագահական ընտրություններում ինչպես պետք է ընտրել ընդդիմության միասնական թեկնածուին: Ըստ այդմ՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներից ամենահավանական թեկնածուի ընտրությունը կարելի է վստահել ութոտնուկին: «Կանաչները» հիշեցնում են, որ նախկինում նույնպիսի նպատակներով հանդես էր գալիս գերմանական ութոտնուկ Պաուլը, որը կանխագուշակում էր ֆուտբոլային հանդիպումների արդյունքները (Պաուլը հաջողութամբ գուշակել էր «Եվրո-2008»-ում Գերմանիայի հավաքականի 6 հանդիպումներից 4-ի և «ԱԱ-2010»-ում՝ 6-ից 6-ի արդյունքները): «Ակներև է, որ Պաուլի նման արարածներն օժտված են գիտությանն անհայտ ինչ-որ գերբնական ունակություններով, որոնք նրանց թույլ են տալիս տեսնել թեկնածուների իրական կարողությունները»,- ենթադրում են «կանաչները»: Ըստ այդմ՝ կուսակցության կարծիքով՝ Բելառուսում միասնական թեկնածուին կարել է ընտրել հետևյալ կերպ. նախագահի ընդդիմադիր թեկնածուներին մտցնել լողավազանը՝ ութոտնուկի հետ միասին: Եւ վերջինս, իր «լողակը դիպցնելով նրանցից մեկին, նրան կդարձնի ժողովրդավարական շարժման առաջնորդ»:
Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների արձագանքն այս առաջարկին դեռևս հայտնի չէ:
Նախագահական հերթական ընտրությունները Բելառուսում նախատեսված են 2015 թ., փոխանցում է lenta.ru-ն:
‘