Բալթյան երկրները գտել են անօրինական միգրանտների հոսքի հետ կապված ճգնաժամի դեմ պայքարելու ձևը, որոնք փորձում են սահմանը հատել Բելառուսի կողմից․ փոխանակ միգրանտներին ընդունելու և քննելու ապաստան տրամադրելու վերաբերյալ նրանց դիմումները, նրաց ետ են դարձնում սահմանից ։
Մինչդեռ նման մոտեցումը հակասում է եվրոպական օրենսդրությանը։ Եվրոպական դատարանն արդեն երկու հայցադիմում է ստացել և ընդունող կողմերին պարտավորեցրել է հաշվի առնել մարդկանց պահանջմունքները։
Միգրացիոն ճգնաժամը Լիտվայում սկսվել է 2021 թ․ հունիսին։ Տառացիորեն մի քանի ամսվա ընթացքում բելառուսա-լիտվական սահմանը հատել է չորս հազար մարդ, նրանց մոտավորապես մեկ քառորդը՝ անչափահասներ։
Ներգաղթյալների մեծ մասն Իրաքից է։ Նրանք անգլերեն չեն խոսում, սակայն համոզված են, որ Եվրոպայում պարտավոր են օգնել իրենց և տեղաշարժի ազատություն տրամադրել։
Լիտվայի իշխանությունները «անկոչ հյուրերին» տեղավորում էին միգրացիոն կենտրոններում, վրանային ավաններում և դատարկ շինություններում։ Լիտվայի պաշարները չեն հերիքում նրանց կերակրելու և պաշտպանելու համար, և դժգոհ ներգաղթյալները պարբերաբար բունտ են անում ու անհանգստացնում տեղացիներին։
Լիտվայի իշխանությունները Բրյուսելին կոչ են անում նոր պատժամիջոցներ սահմանել Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմի դեմ, որը, տեղացի քաղաքական գործիչների կարծիքով՝ մարդկանց որպես զենք է օգտագործում Եվրոպայի դեմ հիբրիդային ագրեսիայում։ Այս ամբողջ ընթացքում Լուկաշենկոն սպառնում է միգրանտների նոր հոսքերով, ընդ որում՝ արդեն ոչ թե խաղաղ իրաքցիների, այլ «պատերազմ անցած» մարդկանց։
Փոխանցում է BBC-ն։