Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքի կողմից հանրապետության նկատմամբ սահմանված պատժամիջոցները միջազգային մասշտաբի շանտաժ են։
«Ըստ էության՝ ինքնիշխան պետության վրա ճնշում գործադրելու նպատակով սահմանափակող միջոցներ գործածելн ապօրինություն է և միջազգային ծավալի շանտաժ։ Շանտաժ, որը, հիշեցնեմ, ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների փաստաթղթերում դատապարտվում է որպես անթույլատրելի միջոց»,- երեքշաբթի պատժամիջոցներին հակազդելու վերաբերյալ խորհրդակցությունում հայտարարել է Լուկաշենկոն։
Բելառուսի հարաբերություններն Արևմուտքի հետ փչացան 2020 թ․ օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո։ Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և մի շարք այլ երկրներ փուլ առ փուլ պատժամիջոցներ են սահմանում բելառուսցի պաշտոնյաների ու կազմակերպությունների նկատմամբ՝ Մինսկին մեղադրելով ընտրությունները կեղծելու և մարդու իրավունքների խախտման համար։
Փոխանցում է ria.ru-ն։