‘Լուկաշենկոն դատապարտում է քաղաքական հակամարտությունների մասնակիցների հակաօրինական գործողությունները’

697

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կիևում մարդկային զոհերի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: «Բելառուսը մշտապես դատապարտել է քաղաքական հակամարտությունների մասնակիցների հակաօրինական գործողությունները և ներքաղաքական հակասությունների լուծման հակասահմանադրական մեթոդները, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են բռնության թեժացմանը»,- Լուկաշենկոյի հայտարարությունն է մեջբերում Lenta.ru-ն և հավելում է, որ Լուկաշենկոն հավանաբար նկատի ունի նաև 2010 թ. դեպքերը, երբ նրան հաջողվեց ճնշել ներքաղաքական դժգոհությունները:

Նշենք նաև, որ ցավակցական հեռագրի տեքստը քիչ առաջ հրապարակել է նաև Բելառուսի նախագահի կայքը:

Նշենք նաև, որ Բելառուսը Մաքսային միության երեք անդամ երկրներից մեկն է, իսկ Սերժ Սարգսյանը սեպտեմբերին հայտարարել է, որ Հայաստանը անդամակցելու է միությանը և անելու դա ինչքան հնարավոր է շուտ:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը մտադիր է հրաժարվել բանկային հաշիվների լիովին շրջափակման և գույքի կալանքի փորձից’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Էդ միջանցքում ի՞նչ պիտի անի պատգամավորը կամ լրագրողը ‘