‘
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնանկ է արել իր օգնական Նատալյա Պետկևիչին:
Բելառուսական լրատվամիջոցները վարկած են առաջ քաշել, թե Պետկևիչի ազատման պատճառը կարող է լինել Վովան անվամբ հայտնի հեռախոսային խուլիգանի հետ կապված միջադեպը: «Հավանաբար՝ Պետկևիչի միջոցով է Լուկաշենկոյի հետ կապվել ինտերնետ-կատակասերը՝ ներկայանալով որպես Յանուկովիչի որդի»,- գրել է լրատվամիջոցներից մեկը:
2014 թ. հունիսին Վովանը զանգահարել էր Լուկաշենկոյին և ներկայացել որպես Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդի: Հեռախոսազրույցի ընթացքում նա Բելառուսի առաջնորդից խնդրել էր Յանուկովիչ-ավագին և նրա ընտանիքին քաղաքական ապաստան տրամադրել:
Հեռախոսային խուլիգանը հայտարարել է, որ անձամբ ինքն այդ խոսակցության ձայնագրությունը չի դրել համացանցում, բայց այդ ձայնագրությունն, այնուամենայնիվ հայտնվել է այնտեղ: «Վովանը» չի բացառել, որ Լուկաշենկոյի հեռախոսը գաղտնալսվում է հատուկ ծառայությունների կողմից, որոնք էլ հենց այդ ձայնագրությունը տեղադրել են ինտերնետում:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘