Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուժային կառույցներին կարգադրել է փակել սահմանը, հաղորդում է Sputnik Беларусь-ը։
Այսօր Լուկաշենկոն խորհրդակցություն է անցկացրել սահմանային իրավիճակի վերաբերյալ։
«Այսօրվանից ոչ մի ոտք սահմանի կողմից, հարավից լինի թե արևմուտքից, Բելառուսի տարածք չպետք է մտնի»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Խորհրդակցության ընթացքում պետության ղեկավարը հանձնարարել է ուժեղացնել պետական սահմանի պահպանությունը և կանխել սահմանը խախտելու փորձերը։ Լուկաշենկոյի խոսքով՝ քաղաքացիները պետք է իմանան, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են պաշտպանելու իրենց։
«Այ դա մենք պետք է անենք։ Առնվազն։ Աստված չտա, որ սահմանակից երկրներն սկսեն իրականացնել այնտեղ բերված մարդկանց (անօրինական միգրանտներին) դուրս քշելու մարտավարությունը պաշտոնական անցակետերով։ Դա արդեն․․․ Դուք գիտեք դրա հետևանքները, նրանք՝ նույնպես․․․ Մենք նրանց զգուշացրել ենք, ու թող լավ մտածեն»,- նշել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ գնդակը հիմա սահմանակից պետությունների դաշտում է։
Ավելի վաղ Sputnik ռադիոկայանը հաղորդել է, որ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Լոնդոնում ողջունել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային։
Փոխանցում է ria.ru-ն։