‘Լուկաշենկոն հայտարարել է, թե միջորդ է հանդիսացել ԱՄՆ-ի և Հուսեյնի միջև’

693

Բրիտանական The Independent թերթին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այտարարել է, թե միջնորդ է հանդիսացել ԱՄՆ-ի և Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի միջև: Նա պատմել է, որ Իրաքի հակամարտության նախօրեին ԱՄՆ դեսպանորդներն իրեն խնդրել են հայտարարել, թե արաբական այդ երկրում միջուկային զենք կա: Դրա փոխարեն Վաշինգտոնն իբր խոստացել է չդիպչել Բելառուսի շահերին, ներդրումների հոսք ապահովել և այլն: Ըստ Լաուկաշենկոյի՝ ինքը հրաժարվել է այդ «գործարքից», քանի որ հաստատ իմացել է, որ Իրաքը միջուկային զենք չունի: Նա նաև հավաստիացրել է, թե փորձել է կանխել պատերազմն Իրաքում. իբր՝ խոսել է Հուսեյնի հետ և ամերիկացիներին փոխանցել, որ վերջինս պատրաստ է պայմանավորվել իրանական նավթն օգտագործելու վերաբերյալ, միայն թե իր երկիրը չավերվի: Սակայն ԱՄՆ-ից պատասխանել են, թե այլևս անհնար է կանգնեցնել ռազմական մեքենան: «Երդվում եմ, որ նման խոսակցություն տեղի է ունեցել»,- հավաստիացրել է Բելառուսի նախագահը:

Նախորդ հոդվածը‘Արձանագրվել են սիբիրյան խոցի կասկածելի դեպքեր ‘
Հաջորդ հոդվածը‘Վերջին 9 ամսում երկիրը լքել է 97 095 մարդ ‘