Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան, որտեղ սեպտեմբերի 15-ին բանակցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այդ մասին հաղորդել է БелТА գործակալությունը։
Հանդիպման հիմնական թեմաները կլինեն տարածաշրջանային խնդիրները և միջազգային օրակարգը, ինչպես նաև էկոնոմիկայի, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտների ընդհանուր խնդիրները և համատեղ աշխատանքը ներկրվող ապրանքների փոխարինման բնագավառում։
Փոխանցում է tass.ru-ն։