‘
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել Մաքսային միությունում, ինչպես նաև նոր ձևավորվող Միասնական տնտեսական միությունում, այսպես կոչված, չճանաչված կամ մասնակիորեն ճանաչված պետական կազմավորումներին հատուկ կարգավիճակ տալու հնարավորությունը: Այս մասին, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, նա հայտարարել է հոկտեմբերի 21-ին, ԱՊՀ անդամ-երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Բելառուսական պետության ղեկավարն ընդգծել է, որ նման գաղափար չի քննարկվել, և ինքը դեռ պատրաստ չի որևէ պատասխան տալ այդ առումով: «Բայց դա թեմա է, որ կարող է քննարկվել»,-նշել է Լուկաշենկոն, համաձայնվելով այն կարծիքին, այդ չճանաչված կազմավորումների (Ղարաբաղ, Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա) տնտեսություններն ամբողջովին ինտեգրված են Մաքսային միության, ինչպես նաև այն երկրների տնտեսություններին, որոնք մտադիր են միանալ ՄՄ-ին: Նա համաձայնվել է նաև, որ այդ կազմավորումների նկատմամբ որևէ տնտեսական արգելքներ դնելը ճիշտ չէր լինի, հատկապես եթե հաշվի առնենք նրանց պատմությունների ողբերգական պահերը:
‘