‘
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է հաջորդ տարի վերընտրվել հինգերորդ ժամկետով: Այդ մասին նա հայտարարել է Մինսկում ռուսաստանցի լրագրողների հետ մամլո ասուլիսում, որը տևել է գրեթե հինգ ժամ, հաղորդել է «Интерфакс»-ը:
«Եթե այդ ընտրությունները վաղը լինեին, այո, ես կմասնակցեի: Բայց ընտրությունները վաղը չեն, այլ համարյա մեկ տարի հետո, և թե ինչ կպատահի այդ մեկ տարում՝ հայտնի չէ»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը:
Լուկաշենկոն նաև հավելել է, որ պատճառ չի տեսնում նախագահական ընտրապայքարին չմասնակցելու համար, եթե «առողջությունը թույլ տա», և «ամեն ինչ կարգին լինի»:
Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է 1994 թվականից: Չորրորդ ժամկետով նա վերընտրվել է 2010 թ. դեկտեմբերի 19-ին՝ 79,65 % ձայնով: Փոխանցում է lenta.ru-ն:
‘