‘
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նվիրված 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության և դրա մարմինների գործունեության մեկնարկի գործնական ասպեկտներին:
Նիստին մասնակցել են Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Նուրսուլթան Նազարբաևը, Ալմազբեկ Աթամբաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, որոնք նիստի արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
Եւ ահա այստեղ էլ սկսվել է ամենաուշագրավը:
Բոլոր նախագահները բավականին երկար ելույթներ են ունեցել` ներկայացնելով իրենց հուզող խնդիրները, եւ այդ հարցում առավել աչքի է ընկել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, որը շատ սուր ելույթ է ունեցել ռուս–բելոռուսական հարաբերությունների շուրջ:
Նրա ելույթից անմիջապես հետո հերթը հասել է Սերժ Սարգսյանին, որն, ըստ էության, ելույթ չի ունեցել, այլ միայն մի քանի բառակապակցություն է արտաբերել` սովորության համաձայն շնորհակալություն հայտնելով բոլորին:
Իսկ երբ նա սկսելով իր խոսքը, ակնարկելով Բելառուսի նախագահին` հայտարարել է, թե` «այսպիսի վառ ելույթից հետո…», Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքել է. «Չես ուզում, չէ՞, ելույթ ունենալ»:
Ի պատասխան` Սարգսյանն իր հայտնի քծնողական ժպիտով սկսել է ծիծաղել եւ անցել շնորհակալություններին:
Մանրամասները` տեսանյութում:
‘