Լուկաշենկո․ Խաղաղության կարելի է հասնել մի քանի օրվա ընթացքում

182

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում կարելի է խաղաղության հասնել մի քանի օրվա ընթացքում, եթե եվրոպացիները ցանկանան։

«Եթե եվրոպացիներն անկեղծորեն դա ցանկանում են, ապա խաղաղության կարելի է հասնել մի քանի օրում»,- ասել է Բելառուսի նախագահը։

Ըստ նրա՝ այսօր շատերն են խոսում այդ հակամարտության մասին, շատերն են հայտարարում, թե խաղաղություն են ուզում այդ երկրում։

 «Հատկապես եվրոպացիները, որովհետև այդ հակամարտությունը մեր եվրոպական տանն է։ Որերորդ անգամ եմ հայտարարում և նախազգուշացնում եվրոպացիներին` խելքի եկեք և ամեն ինչ արեք, որ այդ երկրում խաղաղություն լինի»,- ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ երկու եղբայրական ժողովուրդների միջև հակամարտությունը մեծ ողբերգություն է։

«Դա ռազմավարական խարդավանքների և մեծ հիմարության ուղղակի հետևանքն է, առաջին հերթին՝ արևմտյան քաղաքական գործիչների»,- ասել է Լուկաշենկոն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՀԾ-ն «Հյուսիսային հոսքում» ահաբեկչության արևմտյան հետք է նկատել
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը մշակել է իրադրությունն ապակայունացնող մեխանիզմներ․ Լավրով