Լուկաշենկո․ Սահմանին հակամարտությունը թեժացվում է՝ ՌԴ-ին դրա մեջ ներքաշելու նպատակով

759

Լեհաստանի սահմանի մոտ միգրանտների ճամբարի շուրջ իրավիճակը միտումնաբար թեժացվում է՝ այդ թվում նաև այն հաշվարկով, որ դրա մեջ կներքաշվի Ռուսաստանը։

Նման համոզմունք է հայտնել երկուշաբթի օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  սահմանադրության մշակման նախագծի աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ։

«Պարզ է, որ պետական սահմանի մոտ իրադրությունը թեժացվում է, և պարզ է՝ ինչ նպատակով։ Մենք հո դա հրաշալի հասկանում ենք։ Հո իզուր չի, որ նրանք իրարից ստորակետով են բաժանում՝ «Լուկաշենկոն է մեղավոր», հետո՝ «Պուտինը», «Բելառուսն է մեղավոր», հետո՝ «Ռուսաստանն է մեղավոր»։ Պարզ է, որ սա նպատակ ունի սրելու իրավիճակը»,- պետության ղեկավարի խոսքն է մեջբերել «БелТА»-ն։

Բելառուսկան կողմը պատրաստ է Լեհաստանի սահմանի մոտ գտնվող փախստականներին վերադարձնել իրենց հայրենիք, բայց նրանք տուն վերադառնալու ցանկություն չունեն, հայտարարել է Բելառուսի նախագահը, որը նաև խոստովանել է, որ նրանք, ըստ էության, «վերադառնալու տեղ էլ չունեն»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍաակաշվիլիին կրկին դատարան չեն բերի
Հաջորդ հոդվածըՍթոլթենբերգ․ ՆԱՏՕ-ն պատրաստ է արձագանքելու իրավիճակին ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանին