‘Լուկաշենկո. Բելառուսի և Արևմուտքի փոխհարաբերություններում ջերմացում է նկատվում’

1022

‘

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքով՝ իր երկրի և Արևմուտքի փոխհարաբերություններում ջերմացում է նկատվում:

«Փոխհարաբերությունների ներկա մակարդակը մենք գնահատում ենք որպես փոքր-ինչ ջերմացում», -ասել է նա երկուշաբթի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին շփումների հարցերով Ավստրիայի նախարար Սեբաստիան Կուրցի հետ հանդիպման ժամանակ:

Իր կողմից՝ Կուրցը հայտարարել է, որ իրենց երկրների միջև սերտ կապեր կան էկոնոմիկայի բնագավառում: Նա նաև նշել է, որ Մինսկում է գտնում նշանակալի մի ժամանակաշրջանում, և ընդգծել է, որ շատ լավ գիտակցում է, թե Բելառուսը ինչ կորուստներ է ունեցել Երկրորդ համաշխարհայինի տարիներին: Փոխանցում է ТАСС-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Իդիլխան Բատիրաշվիլին չի հաստատել զարմիկի՝ Աբու Օմար ալ-Շիշանիի մահվան լուրը’
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսիում անհայտ անձինք ներկել են Բուշ-կրտսերի անունով փողոցի ցուցանակը’