‘
Ինչպես հայտնում է Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքը, «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան ճանաչվել է Անգլիայի առաջնության օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
26-ամյա բրազիլացին ընթացիկ առաջնությունում 4 հանդիպման է մասնակցել և դարձել 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Մոուրան անգլիական ակումբում հանդես է գալիս այս տարվա հունվարից:
‘