Լուկա Մոդրիչը կհեռանա Մադրիդի «Ռեալից»

306

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է նոր պայմանագիր չառաջարկել 38-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, հաղորդում է Sport.es-ը։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հաջորդ ամռանը Լուկա Մոդրիչը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Նրա ծառայություններով հետաքրքրված են սաուդյան եւ ամերիկյան ակումբներ։ Մոդրիչը դեմ չէ Սաուդյան Արաբիայում կարիերան շարունակելուն։

Մոդրիչը «Ռեալում» է հանդես գալիս 2012 թվականից։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 13 հանդիպման, կատարել է 2 գոլային փոխանցում։ Մոդրիչի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5-10 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըԲոլոր ժամանակների լավագույն իսպանացի ֆուտբոլիստները
Հաջորդ հոդվածըՀոկտեմբերի 7-ից Գազայում զոհվել է առնվազն 95 լրագրող