‘
Մադրիդի «Ռեալ»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը մեղադրվում է կեղծ ցուցմունքներ տալու մեջ, կարող է ազատազրկվել 6 ամիսց մինչև 5 տարի ժամկետով: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Նախորդ շաբաթ ֆուտբոլիստը ցուցմունք էր տվել Զագրեբի «Դինամո»-ի նախկին նախագահ Զդրավկո Մամիչի գործով, որը մեղադրվում է ֆինանասական մեքենայությունների մեջ: Մոդրիչը «Դինամո»-ում է հանդես եկել 2003-2008 թվականներին, իսկ դատարանում պատմել է այդ ակումբից Լոնդոնի «Տոտենհեմ» տեղափոխվելու մասին: Ֆուտբոլիստի դատարանում հայտարարել էր, որ «Դինամո»-ի հետ պայմանագիր էր կնքել դեռևս 2004 թվականին, սակայն 2015 թվականին ասել է, որ դա արել է միայն Անգլիա տեղափոխվելուց հետո:
Զդրավկո Մամիչը և նրա եղբայր, զագրեբյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Զորան Մամիչը գտնվում են հետախուզման մեջ:: Խորվաթական իշխանությունները մեղադրում են նրանց ակումբից բյուջեից 17.3 միլիոն դոլար հափշտակելու և 1.8 միլիոն դոլար կազմող հարկերը չվճարելու մեջ:
‘