Սերբիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Լուկա Յովիչը հեռացավ Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալից»։ Յովիչը 2 տարվա պայմանագիր է կնքել իտալական «Ֆիորենտինայի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Անցած մրցաշրջանում Լուկա Յովիչը իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, խփել 1 գոլ։ Նախանցած մրցաշրջանի երկրորդ կեսը Լուկա Յովիչը վարձակալությամբ անցկացրել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»՝ Գերմանիայի առաջնության 18 խաղում խփելով 4 գոլ։
«Ռեալը» Լուկա Յովիչին գնել էր 2019թ․ ամռանը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 60 միլիոն եվրոյի դիմաց՝ կնքելով 6 տարվա պայմանագիր։