Իտալական «Ֆիորենտինայի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը տեղափոխվեց «Միլան», հաղորդում է «ռոսոներիների» պաշտոնական կայքը։
«Միլանը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար գումար չի վճարել «Ֆիորենտինային»։ Յովիչի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով։ Նա նոր թիմում հանդես կգա «15» համարի մարզաշապիկով։
Անցած մրցաշրջանի մեկնարկից առաջ Յովիչը Մադրիդի «Ռեալից» անվճար տեղափոխվել էր «Ֆիորենտինա»։ Պայմանագրում կար կետ, որի համաձայն՝ եթե սերբ հարձակվողին «Ֆիորենտինան» հետագայում վաճառեր այլ ակումբի, «Ռեալը» կստանար տրանսֆերի գումարի կեսը։ Սակայն Յովիչը «Միլան» է տեղափոխվել անվճար, հետևաբար մադրիդյան գրանդը փոխհատուցում չի ստանա։