‘Լուկե. «Բնական է, որ Ռոնալդուն չի ցանկանում շփվել լրագրողների հետ»’

821

Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալբերտ Լուկեն հայտարարել է, որ հասկանում է «Ռեալի» առաջատար Քրիստիանու Ռոնալդուին, ով վերջին շրջանում հրաժարվում է շփվել լրագրողների հետ: Լուկեն կարծում է` լրագրողներն անարդար են եղել Ռոնալդուի ծննդյան 30-ամյակի վերաբերյալ քննադատական նյութեր գրելիս:

-Ռոնալդուի արձագանքը լրատվամիջոցների նյութերին տրամաբանական է: Ցանկացած լրագրող կտոներ իր ծնունդը, և ես համոզված եմ` ոմանք դա կանեին ավելի մեծ ոգևորությամբ: Մադրիդյան մամուլը գրոհեց Ռոնալդուի վրա` չնայած այն գոլերին և տիտղոսներին, որոնք նա բերել է «Ռեալին»: Նրան չեն պաշտպանել, և բնական է, որ Ռոնալդուն չի ցանկանում շփվել լրագրողների հետ,-Լուկեի խոսքը մեջբերում ենք «Bernabeu Digital»-ից:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ծննդյան 30-ամյա տոնել է Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ատլետիկոյից» 0:4 հաշվով կրած պարտությունից հետո: Ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը հայտարարել է, որ Ռոնալդուն պարզապես չէր կարող հեռաձգել միջոցառումը, իսկ Ռոնալդուն միջադեպից հետո որևէ մեկնաբանություն չի տվել:

Նախորդ հոդվածը‘Այսօր Ավետիսյանների ընտանիքի քառասունքն է’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյու.«Այնքան երկար կաշխատեմ որպես այս ակումբի գլխավոր մարզիչ, որքան կցանկանա Ռոման Աբրամովիչը» ‘