‘Լուչեսկուն կշարունակի գլխավորել Թուրքիայի հավաքականը’

2384

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն կշարունակի աշխատել ազգային թիմի հետ:

«Այո՛, Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է, որ շարունակում է Լուչեսկուի հետ համագործակցությունը», — ասել է 72-ամյա մասնագետի գործակալը:

Նշենք, որ ռումինացի մարզիչը Թուքրիայի ընտրանին գլխավորել էր օգոստոսին, որին չէր կարողացել դուրս բերել ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլ: Նրա պայմանագիրը կնքվել էր «2+1» սխեմայով:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. «Լիվերպուլ»-ի դեմ 9 հարձակվողով ենք խաղալու’
Հաջորդ հոդվածը‘Ագուերոն դժվարանում է հավատալ Մեսսիի տեղափոխությունը «Սիթի»’