‘Լուչեսկուն «Շախտյորում» կաշխատի եւս երկու տարի’

625

Ինչպես հայտնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը, այսօր «Դոնբաս Արենայում» աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի նախագահ Ռինատա Ախմետովայի և գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկու միջև, որի արդյունքում նոր պայմանագիր է կնքվել թիմի գլխավոր մարզչի հետ, նշում է Armsport.am-ը:
«Երբ մենք խոսում էինք պայմանագրի մասին, գումարի մասին խոսք անգամ չի եղել: Դա կարևոր չէ ոչ ինձ, ոչ էլ Միստերի համար: Ինձ միայն մի կարևոր հարց էր մտահոգում. Հասե՞լ է այս թիմը առավելագույնին և կարո՞ղ է մեկ քայլ առաջ կատարել: Միստերն ինձ շատ պարզ պատասխան տվեց. «Սիրում եմ մեր երկրպագուներին: Սիրում եմ մեր ֆուտբոլիստներին: Հավատում եմ իմ օգնականներին: Վստահ եմ, որ թիմի հետ՝ միահամուռ ուժերով կարող ենք նոր բարձունքների հասնել»,- ասել է Ախմետովը:
Նշենք, որ Լուչեսկուի հետ նոր պայմագիրը կնքվել է երկու տարի ժամկետով:

Նախորդ հոդվածը‘Ռոման Աբրամովիչը ձերբակալվել է ԱՄՆ-ում’
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգությունում» ենթադրում են, որ մահափորձ է եղել, իսկ էլ. հասցեն երկու օր անսարք էր’