‘Լուչեսկու. Կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել, սակայն Չեխը հրաշքներ էր գործում’

659

Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրում «Չելսիի» հետ խաղից (2:1) հետո Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է թիմի հաղթանակը:

«Խաղը ստացվեց այնպիսին, ինչպիսին ես ենթադրում էի: Երեկ մամուլի ասուլիսում ես ասել էի, որ կարող ենք հաղթել «Չելսիի» պես ակումբներին:

Սա, թերեւս վերջին շրջանում մեր ամենադիտարժան հանդիպումներից մեկն էր: Արդյունքը հաստատում է, որ մենք աճում ենք, եւ մեր երիտասարդությունը ամրանում եւ ավելի վստահ է խաղում:

Լավ էինք պատրաստվել խաղին, ուսումնասիրել էինք մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերը: Կարող եմ ասել, որ այս «Չելսին» ուժեղ է նրանից, որը հաղթել է Չեմպիոնների լիգայում, դրանից մեր հաղթանակն ավելի ծանրակշիռ է դառնում: Կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել, սակայն Չեխը հրաշքներ էր գործում: 

Գոհ եմ խաղի կազմակերպվածությունից, ինչպես էինք խաղում գրոհներ կազմակերպելիս: Մենք պահեր ստեղծեցինք, սակայն չկարողացանք դրանք իրացնել: Սա շատ կարեւոր հաղթանակ է, բայց առայժմ մենք ոչ մի բանի չենք հասել: Չմոռանանք, որ խմբում մեզ դեռեւս երեք բարդ հանդիպում է սպասվում»,- Լուչեսկուի խոսքն է մեջբերում Football.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանն ու Մամեդյարովը կքննարկվեն Սաֆարովի դեպքի հասցրած վնասը եւ ելքի ուղիները. Շավարշ Քոչարյան ‘
Հաջորդ հոդվածը‘Կարեն Ավագյանը չգիտի, թե հայ-ադրբեջանական կլոր սեղանին ով է ներկայացրել հայկական կողմը ‘