‘Լուչեսկու. Հենրիխը «Շախտյորում» ցույց տվեց իր իրական որակները’

666

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն իր գոհունակությունն է հայտնել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղից, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Շատ գոհ եմ նրա խաղից. նա կատարում իր բոլոր պարտականություններն ու իմ կողմից ներկայացված ցուցումները: Ես շատ էի պնդում, որ նա հայտնվի մեր թիմում: Նրա մեջ տեսնում էի այն որակները, որոնք նա, թերեւս չէր կարողանում ամբողջությամբ բացահայտել Դոնեցկի «Մետալուրգում»: Մեր մոտ ցույց տվեց դրանք:

Հենրիխը շատ լավ է տեղավորվում իմ խաղային փիլիսոփայությունում: Նրա գրագետ գործողությունները առաջին պլան են դուրս գալիս, իսկ ինքը գրագետ ֆուտբոլիստ է»,- ասել է Լուչեսկուն:

Նախորդ հոդվածը‘Գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտումների նվազում ‘
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» երկրպագուները կատարեցին իրենց խոստումը’