‘Լուչեսկու. Մենք հանդիպմանը պատրաստ ենք’

603

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրում անգլիական «Չելսիի» հետ խաղից առաջ խոսել է սպասելիքներից:

«Մենք գիտենք ինչ սպասել մրցակցից: «Չելսիի» խաղացողների խաղամակարդակը շատ բարձր է: «Չելսին» գտնվում է ճնշման ներքո, քանի որ հանդես է գալիս տանը: Մենք հանդիպմանը լավ ենք նախապատրաստվել, գտնվում ենք լավ մարզավիճակում: Ցանկանում եմ ընդգծել, որ այս խաղում մեր համբավը պահպանելու համար կարեւոր է հաղթանակը: Բարձր եմ գնահատում մրցակցին: Բայց նաեւ պետք է ասեմ, որ մենք անգլիական ֆուտբոլ չենք խաղում: Չնայած մենք սլավոնական թիմ ենք, սակայն ավելի շատ գործում ենք լատինաամերիկյան ոճով, քանի որ մեր կազմում կան բրազիլացի ֆուտբոլիստներ: Կարծում եմ, մարդիկ խաղից հաճույք կստանան:

Հասկանում ենք, որ բարդ խաղ է լինելու, որովհետեւ սա «Չելսիի» համար խմբից դուրս գալու վերջին հնարավորություններից մեկն է: Ռոբերտո դի Մատեոն պատահական չի նշել, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո սա իր թիմի համար ամենակարեւոր խաղն է: «Չելսին» ուժեղ թիմ է, բայց մենք էլ պակաս ուժեղը չենք»,- Լուչեսկուի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Սահակաշվիլու կուսակցության ներկայացուցիչները նախկին պաշտոնյաների ձերբակալությունները քաղաքական հետապնդում են համարում ‘
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում մանկական հիվանդանոցում հրդեհ է բռնկվել ‘