‘
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հաստատել է, որ իտալական ակումբը հետաքրքրվում է Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Շիմե Վրսալկոյի ծառայություններով։
«Ակումբի ղեկավարությունը աշխատում է կազմի ուժեղացման ուղղությամբ։ Առաջիկայում ամեն ինչ կհստականա։ Մեզ դուր է գալիս Վրսալկոն․ «Ինտերին» պետք են խաղացողներ, որոնք կարող են խաղալ տարբեր դիրքերում։ Մենք շաբաթական 3 խաղ ենք անցկացնելու, այդ իսկ պատճառով ֆուտբոլիստները պետք է ունիվերսալ լինեն»,- Սպալետիի խոսքն է փոխանցում Calciomercato.com-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» ցանկանում է վարձակալել Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստ Վրսալկոյին, իսկ հետո նաև գնել տրանսֆերը։
‘