‘Լուռիում ի պաշտպանություն Թեղուտի՝ մեղրի տոնավաճառ կանցկացվի (տեսանյութ)’

555

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին Լոռու մարզի Շնող գուղում կրկին կանցկացվի մեղրի և այլ բարիքների տոնավաճառ:

Մասնակիցներն այս անգամ նույնպես հնարավորություն կունենան գալ և հենց տեղում համտեսել ու գնել անարատ մեղր, մրգեր, չրեր, մուրաբաներ, տնական պանիր և խոտաբույսեր, ինչպես նաև վայելել Լոռվա գեղատեսիլ բնությունն ու հաճելի մշակութային միջոցառումները:

Նախորդ տարվա տոնավաճառի ընթացքում հնարավոր է դարձել վաճառել շուրջ 1.5 տոննա մեղր, նախաձեռնությունն այս տարի ակնկալում է ավելի բարձր արդյունք:

Նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ապահովվում է Երևան-Շնող-Երևան տրանսպորտային փոխադրումն ընդամենը 2000 դրամով, ցանկացողները կարող են միանալ իրենց անձնական մեքենաներով, հեծանիվներով կամ մոտոցիկլետներով:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանի դուդուկի տակ մի՛ պարեք’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթում է «Վիլյառեալին»(տեսանյութ)’