‘Լուսային և ձայնային ազդանշաններն անհարկի օգտագործող վարորդները այսուհետեւ կտուգանվեն’

601

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետեւ տուգանքներ կիրառվեն այն վարորդների նկատմամբ, որոնք մեքենաների  լուսային և ձայնային ազդանշանները կօգտագործեն առանց խիստ անհրաժեշտության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սովորական լուսային և ձայնային ազդանշաններն անհարկի օգտագործող վարորդները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Իսկ այն վարորդները, որոնք գերհզոր ձայնային և լուսային ազդանշաններ կօգտագործեն առանց խիստ անհրաժեշտության, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Նրանցից նաև կառգրավվեն ազդանշան արձակող սարքերը:

Սովորական ազդանշանից վարորդները կարող են օգտվել միայն վթարը կանխելու, կամ դրանից խուսափելու նպատակով: Հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու իրավասություն ունեն միայն օպերատիվ ծառայություններ իրականացնող պետական մարմինները՝ ոստիկանությունը, հրշեջ ծառայությունը, շտապ օգնությունը:

Նախորդ հոդվածը‘Ուղիղ միացում ԱԺ-ից’
Հաջորդ հոդվածը‘ Հայաստանի քաղաքացիները Շվեյցարիայի վիզա կարող են ստանալ Լեհաստանի դեսպանատանը’