‘Լուսիո․ «Հայնկեսի հաղթական պատմությունը կարևոր է «Բավարիայի» համար»’

2351

Լուսիոն կարծում է, որ Յուպ Հայնկեսի հաղթական պատմությունը Մյունխենի «Բավարիայում» կարևոր կլինի մրցաշրջանի ընթացքը փոխելու համար։ Անցած ամիս Հայնկեսին չորրորդ անգամ նշանակեցին ակումբի մարզիչ Կառլո Անչելոտտիի պաշտոնանկությունից հետո։ Հայնկեսի ժամանելուց հետո «Բավարիան» անցկացրած վեց խաղում հաղթել է՝ այդ ընթացքում Դորտմունդի «Բորուսիայից» խլելով Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության առաջատարի դիրքը։ 

Բավարացիները շաբաթ օրը հանդիպելու են «Բորուսիայի» հետ, և Լուսիոն, որը խաղացել է Մյունխենում Հայնկեսի օրոք, վստահ է 2013-ին ակումբին դեպի երեք մրցանակ առաջնորդած մարզչի ունակությունների վրա։

-Այո, ես աշխատել եմ նրա հետ նման իրավիճակում, երբ մրցաշրջանի վերջում նա փոխարինեց մեկ այլ մարզչի։ Նա տիպիկ գերմանացի է, շատ պահանջկոտ։ Սիրում է հաղթել և հաղթական պատմություն է գրել Մյունխենի «Բավարիայում»։ Սա արժանահավատություն է հաղորդում «Բավարիայում» նրա աշխատանքին։ Ինչպես ասացի, նա սիրում է հաղթել։ «Բավարիայում» ճնշումը շատ մեծ է, բայց նա գիտե այդ մասին, համոզված եմ՝ օգտակար կլինի «Բավարիային»,- ասել է Լուսիոն։

Նախորդ հոդվածը‘Հասան ալ Թավադի․ « Մենք համոզված ենք, որ մեր երկիրը լիովին այլ կլինի 2022-ից հետո»’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն չի հրավիրվել Պորտուգալիայի հավաքական’