‘«Լուրջ զրույց» ՀՀԿ-ական մի քանի գործարար պատգամավորների հետ (տեսանյութ)’

1420

Ազգային Ժողովում ոչ մի կերպ չի հաջողվում լուրջ զրույց ծավալել Հանրապետական կուսակցության գործարար պատգամավորների հետ: Երկու օր առաջ Սերժ Սարգսյանը կասկածել էր, որ Ազգային Ժողովում աշխատող լրագրողները կարող են լուրջ խոսակցություն ծավալել գործարար պատգամավորների հետ։ Մի քանի լրատվամիջոցներին տրված հարցազրույցում նա, մասնավորապես, ասել էր. «Ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունեցող մարդիկ են: Այդպես չէ: Կարծում եմ, ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվել, ճիշտ կլինի, որպեսզի այդ մարդկանց հետ շփվեն հասուն, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե, չեմ ուզում ինչ-որ մասնավոր մի բուհի անուն տալ, երեք ամիս առաջ այդ բուհն ավարտած, երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայանել, գոնե, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել այդ մարդկանց հետ, որպեսզի տեսնեք»: «Ա1+»-ը փորձել է լուրջ զրույց ծավալել ՀՀԿ-ական մի քանի պատգամավորների հետ: Իսկ թե ինչ ստացվեց, դիտեք տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Հոգեկան շեղումներով հայ գերիներին ադրբեջանցիները չեն վնասել’
Հաջորդ հոդվածը‘Գորան Պանդեւ. Զանգահարել եմ Մոուրինյոյին եւ ասել, որ քվեարկությունը կեղծվել է’