‘Լռում է նա, ով պետք է պատասխան տա’

1827

Ամեն անգամ, երբ ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տալիս և անդրադառնում երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներին, անասելի աղմուկ է բարձրանում` արձագանքի տեսքով: Սա մտածված քարոզչական հնարք է և այնքան անթաքույց, որ վերլուծության կարիք էլ չունի, հնարք, որի միակ նպատակը ասվածը խեղաթյուրելն ու ընդդիմախոսին լռեցնելն է: Ով ասես տեղից վեր է կենում և լրատվական էջերը լցնում «սեփական» մտքի բացառիկ փայլատակումներով: Լռում է մեկը` նա, ով պետք է պատասխան տա բոլորիս Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության խայտառակ տապալումների համար: Ուստի բնավ չարժե անդրադառնալ երկրորդ կամ երրորդ, անգամ չորրորդ տրամաչափի «գործիչների» արձագանքին: Պատասխանատուն մեկն է` Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն իրավունք չունի լռելու: Եվ թող պատասխանի ընդամենը մեկ հարցի`Հայաստանի և Ղարաբաղի սահմանին մաքսակետեր դնելու մասին: Ահա այս պատասխանից էլ կերևա, թե իրականում ով և ինչու է ծախում Ղարաբաղը:

Զարուհի Գաբրիելյան

Նախորդ հոդվածը‘Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերությունն աճել է… զրո տոկոսով. «168 ժամ»’
Հաջորդ հոդվածը‘Թեղուտի շրջակայքում ոսկու և ուրանի հանքեր են հայտնաբերվել. «Առավոտ»’