‘Լրագրողին ոստիկանությունում շուրջ երկու ժամ պահելու տեղեկությունը չափազանցություն է. Լևոն Բարսեղյան’

922

Քիչ առաջ iLur.am-ի հետ զրույցում «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հաստատեց, որ Գյումրի քաղաքի 34/65 և 34/63 ընտրատեղամասերում «Ասպարեզ» ակումբի լրագրող Կարեն Հարությունյանին են մոտեցել մի քանի երիտասարդներ և պահանջել դադարեցնել տեղամասերում կուտակումների նկարահանումը՝ հակառակ դեպքում սպառնացել են, որ «գլուխը կջարդեն»։ Այնուհետև Կարեն Հարությունյանը մոտեցել է տեղի ոստիկական բաժանմունք ցուցմունք տալու համար։

ԶԼՄ-ներում շրջանառվել էր մի տեղեկություն, ըստ որի՝ լրագրողը շուրջ 2 ժամ պահվել է ոստիկանական բաժանմունքում, այն պատճառաբանությամբ, թե իբր քննիչը տեղում չէ, սակայն, iLur.am-ի հետ զրույցում Բարսեղնանը որակել է այս տեղեկությունը որպես չափազանցություն, քանի որ, ըստ իր խոսքերի, Կարեն Հարությունյանը ընդամենը կես ժամ քննիչին սպասելուց հետո լքել է ոստիկանական բաժանմունքը:

Ոստիկանները հավաստիացրել են, որ քննիչի ներկայանալու դեպքում լրագրողը անմիջապես կկանչվի բաժանմունք և հնարավոր կլինի արձանագրել ցուցմունքը:

Նախորդ հոդվածը‘ՃՏՊ Երևանում. երկու կին մահացել են, երեք տղամարդ տեղափոխվել են հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի շախմատի հավաքականը մոտ է չեմպիոնի կոչմանը ‘