‘Լրագրողի հարցը բարկացրել է Տարանտինոյին (տեսանյութ)’

772

Արտասահմանյան հեռուստաալիքներից մեկի լրագրող Քրիշնան Գուրուն բարկացրել է կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոյին նրա ֆիլմերի առանձնահատուկ դաժանության և իրական կյանքում տեղ գտնող բռնությունների  կապի մասին հարցով:

«Ջանգո ազատագրվածը» ֆիլմի պրեմիերային նվիրված հարցազրույցի ժամանակ (4:00 րոպե) լրագրողը հարցրել է Տարանտինոյին, թե ինչու է վերջինս այդքան համոզված, որ ֆիլմերում ցուցադրվող դաժանություններից և իրական կյանքում կատարվող դաժանույթյուններից ստացված հաճույքի միջև տարբերություն չկա, սակայն ռեժիսորը հրաժարվել է պատասխանել այդ հարցին՝ հայտարարելով, որ չի պատրաստվում պարել լրագրողի դուդուկի տակ: «Ես Ձեր ստրուկը չեմ, Դուք էլ իմ տերը չեք: Ես կապիկ չեմ և ասում եմ, որ չեմ պատրաստվում պատասխանել այդ հարցին»: Հետագա հարցազրույցն ուղեկցվել է լրագրողի և Տարանտինոյի վիճաբանությամբ:

Նախորդ հոդվածը‘Ոսկե Մեսին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է դարձել Իրան-ՄԱԳԱՏԷ հերթական հանդիպման ամսաթիվը’