‘Լրագրողները այցելել են Էտօ՛օ-ի շքեղ բնակարան (տեսանյութ)’

1235

Ֆրանսիացի մի քանի լրագրողի հաջողվել է այցելել բոլոր ժամանակների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստի՝ կամերունցի Սամյուել Էտօ՛Օ-ի մոսկովյան շքեղ բնակարան, որը նրան է տրամադրել Մախաչկալայի «Անժիի» ղեկավարությունը, տեղեկացնում է Newsru.com-ը:

Միլիարդատեր Սուլեյման Քերիմովին պատկանող ակումբը կանոնավոր կերպով ամսական 80 հազար եվրո է վճարում այդ բնակարանի համար, որը գտնվում է Մոսկվայի բարձրահարկ եւ նորակառույց շենքերից մեկում եւ ունի 1000 քմ մակերես: Բնակարանում կա լողավազան, սաունա, մի քանի ննջասենյակ:

Հիշեցնենք, որ Էտօ՛Օ-ն համարվում է ժամանակակից ֆուտբոլի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը: «Անժին» նրա ծառայություների համար տարեկան 20 միլիոն եվրո է ծախսում:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Ես «Սիվիլիթասին» ո՛չ տալիք ունեմ, ո՛չ առնելիք’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյան՝ Օսկանյանին. Արդյո՞ք կոռուպցիան, որի մասին խոսում եք, հենց սա չէ ‘