‘Լրագրողները պատգամավորներին չպետք է խանգարեն մտածել ժողովրդի մասին. «ՉԻ»’

1146

ԱԺ լրատվության վարչության պետը խորհրդարանում  հավատարմագրված լրագրողների համար գործունեության կանոններ է մշակել, որոնց համաձայն՝ լրագրողն, օրինակ, իրավունք չունի «իր մասնագիտական գործունեությամբ կամ այլ գործողություններով» խոչընդոտել պատգամավորի ծառայողական պարտականությունների կատարմանը:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Լրագրողի մասնագիտական գործունեությունն, օրինակ, պատգամավորից հարցազրույց վերցնելն է, կամ՝ նրան լուսանկարելը (եթե նույնիսկ այդ պահին նա օնլայն խաղադրույք է կատարում կամ սեղմում հարևանի կոճակը): Իսկ ո՞րն է պատգամավորի «մասնագիտական գործունեությունը»: Ճիշտ է, ժողովրդի մասին մտածելը: Ահա և ստացվում է, որ երբ որևէ նվիրյալ հանրապետական փորը տնկած զբոսնում է ԱԺ միջանցքներում, և լրագրողը նրան որևէ հարց է տալիս, նա խոչընդոտում է պատգամավորի մասնագիտական գործունեությունը, որովհետև խանգարում է նրան մտածել ժողովրդի մասին: Եվ միանգամայն բնական է, որ նման ապակառուցողական լրագրողների հավատարմագրումը կարող է վաղաժամկետ դադարեցվել:

Նախորդ հոդվածը‘Գերությունից՝ անտերություն.«Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Ահազանգ ԱԻՆ. Արջը դուրս է եկել ռեստորանի վանդակից’