‘Լրանում է Պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 84-ամյակը’

2261

Ապրիլի 17-ին կլրանա պետական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի 84-ամյակը: Պետական գործչի մերձավորները եւ համախոհներն իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Կոմիտասի անվան Պանթեոնում՝ ապրիլի 17-ին, ժամը 13:00-ին: 

Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932-ին Երեւանում:

1974-ից մինչեւ 1988-ը զբաղեցրել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը՝ փաստացի ղեկավարելով երկիրը: 1998-ի «պալատական» հեղաշրջումից հետո Կարեն Դեմիրճյանը վերադարձավ մեծ քաղաքականություն՝ առաջադրելով իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Հսկայական ժողովրդականություն վայելող Դեմիրճյանը, սակայն, համատարած կեղծիքներով ընթացած ընտրությունների արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը: 1999-ին Դեմիրճյանը Վազգեն Սարգսյանի հետ գլխավորեց «Միասնություն» նախընտրական դաշինքը (ՀՀԿ, ՀԺԿ), եւ դարձավ ԱԺ նախագահ:

Կարեն Դեմիրճյանը 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձավ: 

 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ում հրթիռի արձակման փորձարկումն անհաջող է անցել’