‘Լրատվամիջոցները պետդումային բոյկոտ են հայտարարում’

2121

Բոյկո՛տ պետդումային, բոյկո՛տ Լեոնիդ Սլուցկուն. ռուսաստանյան մի ամբողջ շարք լրատվամիջոցներ հրաժարվել են խորհրդարանի ստորին պալատի աշխատանքը լուսաբանելուց՝ կապված սեքսուալ սկանդալի հետ, որի կենտրոնում արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավարն է:

Իրենց թղթակիցներին ետ են կանչել РБК-ն, «Дождь»-ը և «Эхо Москвы»-ն: Պատգամավորի հետ աշխատանքը դադարեցնելու մասին հայտարարել են «Коммерсантъ»-ը, «Лента.ру»-ն և «Ведомости»-ն: Մասնավորապես՝ «Лента.ру»-ն գրել է. «Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին արհամարհում է սեռական ոտնձգությունների մեղադրանքը: Այսուհետև «Лента.ру»-ն արհամարհում է պատգամավոր Սլուցկու գոյությունը և միանում մեր գործընկերների կազմակերպած բոյկոտին: Նրա մասին բոլոր նյութերը, որոնք չեն վերաբերում ոտնձգությունների մեղադրանքին, կհեռացվեն»:

Ավելի վաղ պետդումայի էթիկայի հանձնաժողովը Սլուցկուն սեռական ոտնձգությունների մեջ մեղադրող լրագրողուհիների ապացույցներն անվանել է անբավարար: «Հանձնաժողովի որոշումն է՝ Սլուցկու կողմից վարքականոնների խախտումներ չկան»:

Սլուցկու ոտնձգությունների ապացույցներ հրապարակել են մի քանի լրատվամիջոցներ: Լրագրողներից մեկը՝ BBC-ի ռուսական ծառայության աշխատակից Ֆարիդա Ռուստամովան, օրինակ, պահպանել է պատգամավորի անպարկեշտ առաջարկների ձայնագրությունը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Նադեժդա Սավչենկոն ձերբակալվել է Կիևում և տարվել ՈՒԱԾ’
Հաջորդ հոդվածը‘Էլեկտրահարվելու հետևանքով 64-մյա կինը մահացել է, իսկ 10 ամսական թոռնիկը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն. ՔԿ’