‘Լրացուցիչ ընտրություններ թիվ 38 ընտրատարածքում ‘

774

Երեկ կայացախ ԿԸՀ արտահերթ նիստում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ է նշանակվել թիվ 38 ընտրատարածքում` hիմք ընդունելով ԱԺ նախագահի` «ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրացուցիչ ընտրությունների քվեարկության օր է սահմանել 2013 թվականի սեպտեմբերի 29–ը և հաստատել ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքից պատգամավորական տեղը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ հանրապետականները այդ ընտրատարածքից պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Վահե Հակոբյանին նշանակել էին Սյունիքի մարզպետ: 

Նախորդ հոդվածը‘Ազատ տնտեսական գոտին կմեկնարկի օգոստոսի 1-ից. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Քանի դեռ էս խելքին ենք՝ վատթարին սպասեք’