‘Լրտեսական նոր սկանդալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև’

1064

Նյու Յորքի Հարավային օկրուգի դաշնային դատախազությունը հայտարարել է, որ բացահայտել է «ռուսաստանյան լրտեսական կազմակերպություն», որի անդամներից մեկը՝ չանվանվող բանկի 39-ամյա աշխատակից Եվգենի Բուրյակովը, ձերբակալվել է:

Ըստ շրջանի գլխավոր դատախազի՝ Բուրյակովը արտաքին հետախուզության աշխատակից է և զբաղվել է հետախուզական տվյալների հավաքագրմամբ: Գործով անցնում են ևս երկու ռուսաստանցի դիվանագետներ, որոնք ԱՄՆ-ից հեռացել են մինչև մեղադրանք հարուցելը:

ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտարարել է, որ ռուսաստանցիներին, մասնավորապես, հետաքրքրել է, թե Վաշինգտոնը որ բանկերի նկատմամբ կարող է տնտեսական պատժամիջոցներ սահմանել, ինչպես նաև՝ ինչ ծրագրեր ունի Միացյալ Նահանգները էներգիայի այլընտրանքային աղբյուրներ մշակելու հարցում: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՔԿՀ-ի աշխատակիցները պաշտոնեական կեղծիք են կատարել’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ինքնահոսի մատնված պետություն’