‘Լֆիկը առիթից չօգտվեց և հայոց այբուբենի տառերը չսովորեց. Մամուլ’

2011

«ՉԻ»-ն իր «Լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Երեկ Էջմիածին քաղաքի 2698-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայոց գրերը քաղաք բերելու պատմական դրվագի բեմականացումը: Միջոցառումներին մասնակցել են նաև հանրապետական պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը և ուրիշներ:

 «ՉԻ»- Ոչինչ, որ 1600 տարի առաջ քաղաքում Հայոց գրերը դիմավորում էին Սահակ Պարթևն ու Վռամշապուհ արքան, իսկ երեկ՝ գեներալ Մանվելը, Սամվել Լիմինդրովիչն ու Թոխմախի Մհերը: Փոխարենը՝ երեկվա միջոցառումը զուտ գործնական տեսանկյունից կարող էր ավելի արդյունավետ լինել: Համենայն դեպս՝ արարողության մասնակիցներից շատերը կարող էին օգտվել առիթից և վերջապես սովորել հայոց այբուբենի տառերը: Այլ հարց է, որ միջոցառման կազմակերպիչները սխալ մարտավարություն էին ընտրել՝ քաղաքի տոնի առթիվ նաև շքեղ հյուրասիրություն էին կազմակերպել, ինչը, բնականաբար, շեղել էր բարձրաստիճան հյուրերի ուշադրությունը, և «ուսումնական գործընթացը» չէր կայացել:

Ինչևէ: Մեզ մնում է միայն շնորհավորել էջմիածինցիներին՝ քաղաքի 2698-ամյակի առթիվ, և հույս հայտնել, որ հոբելյանական 2700-րդ տարեդարձը կնշեն ավելի լավ պայմաններում:

Նախորդ հոդվածը‘ «Փարաջանով» ֆիլմը դուրս է եկել «Օսկարի» հավակնորդների լոնգ-լիստ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատություններից ազատ է արձակվել 278 դատապարտյալ’