‘
Մեկ շաբաթ առաջ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը «ՀԺ»-ին խոստացել է ուսումնասիրել, թե ինչու է Հայաստանի շաքար արտադրող ընկերությունը՝ «Լուսաստղ Շուգր»-ը, բացակայում խոշոր հարկատուների ցանկից:
Վ. Միրումյանը կատարել էր իր խոստումը: Պարզվում է, որ շաքար արտադրող գործարանը «Լուսաստղ շուգր»-ից վարձակալությամբ վերցրել է «Ալեքս գրիգ»-ը: Այս երկու ընկերություններն էլ պատկանում են Սամվել Ալեքսանյանին: Թերթը նաև գրում է, որ «Լուսաստղ շուգր»-ի հարկերը այժմ պետք է վճարի «Ալեքս գրիգ»-ը, ու եթե այդպես է, ուրեմն Ալեքս գրիգ»-ը պետք է զգալիորեն մեծացրած լիներ պետբյուժե վճարած գումարները: Բայց իրականությունն այն է, որ 2012 թ. առաջին կիսամյակում ընկերությունը վճարել է 9 մլրդ 279 միլիոն դրամ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում 6 մլրդ 746 միլիոն դրամ: Այլ կերպ ասած ընկերության վճարած հարկերը մեկ տարվա ընթացքում նվազել են 2.5 միլիարդով, կամ 27 տոկոսով: «Համադրելով այս թվերը՝ կրկին ու կրկին անգամ համոզվում ենք, որ Սամվել Ալեքսանյանը իսկական «բարերար» է»,-եզրակացնում է թերթը:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
‘