‘Լֆիկի եղբորորդին վերջապես բոլորել է 25 տարեկանը և նշանակվել թաղապետ’

1008

«Հրապարակը» մի քանի հարց է ուղղել Սամվել Ալեքսանյանի եղբորորդի Արտակ Ալեքսանյանին, որի 25 տարեկան դառնալուն սպասում էր ողջ քաղաքային իշխանությունը. ՏԻՄ օրենքով՝ համայնքի ղեկավարի համար տարիքային ցենզ է սահմանված։ Ի բարեբախտություն Ալեքսանյանների գերդաստանի, տվյալ օրենքում գիտելիքների, աշխատանքային փորձի և այլ որակների մասին որևէ ցենզ սահմանված չէ։

Թերթի հարցին, թե թաղապետի պաշտոնն ինչով էր այդքան գայթակղիչ, որ ամեն գնով ճգնում էր այն զբաղեցնել, նորանշանակ թաղապետը լայն ժպիտով, աշակերտի պես արտաբերեց նախապես սերտած նախադասությունը. «Դա քաղաքապետի որոշումն ա, ես կփորձեմ իրականացնել իրանց ցանկությունները և օգտակար լինեմ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակչությանը»։ Ինչպիսի՞ն են այդ ցանկությունները, ի՞նչ են ենթադրում։ «Ենթադրում են շատ լավ աշխատանքներ կատարել»։ Դուք տակավին երիտասարդ եք, ինչպե՞ս շահեցիք Ձեզ նշանակողի վստահությունը։ «Ես երկու տարի փորձ ունեմ, աշխատել եմ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ»։ Եթե չլիներ հորեղբայրդ, կնշանակվեի՞ք երբևէ նման պաշտոնի։ «Այդ կարծիքը ես չեմ կարող արտահայտել, որովհետև ես երկու տարի աշխատել եմ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, և քաղաքապետը, տեսնելով իմ աշխատանքը, վստահեց»»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Դերոն փաստաթղթերում չի ճանաչում իր բարձրաստիճան որդուն. Մամուլ’