‘
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում մի քանի «գոլդ» համարանիշներով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների վարորդներ իրենց տրանսպորտային միջոցները կայանել են չթույլատրված հատվածում, տեղեկացնում է Shamshyann.com-ը:
Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ աշխատակիցները վարչական պատասխանատվության են ենթարկել խախտում կատարած վարորդներին, ովքեր ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանի աշխատակիցներն էին, իսկ նշված տրանսպորտային միջոցները սպասարկում են Ալեքսանյանին: Դրանք կայանել էին նախկին Փակ շուկայի մոտակայքում, որտեղ շուտով «Լֆիկին» պատկանող հերթական սուպերմարկետն է բացվելու:
‘