‘Լֆիկի պլանի տակ Արեշի շուկան է. Մամուլ’

1017

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) գնել է Արեշի (Էրեբունու) շուկան և այնտեղ հերթական «Երևան սիթի» սուպերմարկետն է բացելու։ Իսկ առևտրականներին տարածքն ազատելու համար մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակ է տրվել։ 

«ՀԺ»-ն գրում է, որ Արեշի շուկայի տարածքում առևտրով են զբաղվում իրենց ստացած բերքը իրացնող տասնյակ գյուղացիներ, մանրավաճառներ, խանութպաններ։ Անհայտ է, թե ինչով են զբաղվելու առևտրականները 2014թ. հունվարից սկսած։ Փոխարենը Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների թիվը կհասնի 9-ի՝ չհաշված «Փակ շուկան» և «Գուրմանը»։ «Այս անգամ օլիգարխ պատգամավորն իր բիզնեսն ընդլայնում է քրտինքով գոյատևող գյուղացիների ու մանրավաճառների հաշվին»,–հավելում է թերթը։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Շռայլ հյուրասիրություն պետբյուջեի հաշվին. Մամուլ’