‘
Գերմանական «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հիասթափվել է իր թիմակիցներից այն բանից հետո, երբ չի կարողացել դառնալ Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկու.
«Այժմ չեմ մտածում այդ մասին, սակայն մրցաշրջանի ավարտից հետո մեծ ցավ էի ապրում: Կարելի է ասել, որ թիմակիցներս ամբողջովին չէին օգնում ինձ: Առաջնության վերջին տուրից հետո շատ դժգոհ էի և հիասթափված խաղընկերներիցս: Այժմ ամեն ինչ հանգիստ է և ինձ լավ եմ զգում»,- Լևանդովսկու խոսքերը փոխանցում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի 2016/17 մրցաշրջանի լավագույն ռմբարկու է ճանաչվել Բորուսիա «Դորտմունդ»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որը խփել է 31 գնդակ: Լեհ հարձակվողի հաշվին կար 30 գոլ:
‘