‘Լևանդովսկին պատրաստ է «Բարսելոնայի» հետ խաղալ դիմակով ‘

1188

‘

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին մտադիր է մասնակցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպմանը: Չնայած ֆուտբոլիստի այս որոշմանը՝ «Բարսելոնան» մտադիր չէ ռիսկի դիմել խաղացողի առողջությամբ, իսկ Լեւանդովսկին պատրաստ է խաղադաշտ դուրս գալ պաշտպանիչ դիմակով:

Հիշեցնենք, որ լեհ ֆուտբոլիստը Գերմանիայի Գավաթի խաղարկության եզրափակչում այտոսկրի, քթի կոտրվածք եւ ուղեղի ցնցում էր ստացել:

Լեւանդովսկին թվիթերյան իր միկրոբլոգում պաշտպանիչ դիմակով լուսանկար է հրապարակել եւ գրել է. «Պատրաստ եմ գալիք մարտահրավերին»:

Նշեք, որ «Բարսելանայի» եւ «Բավարիայի» առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին:

‘

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո.««Չելսի»-ի քննադատնե՞րը. շները հաչում են, քարավանը շարունակում է ճանապարհը» ‘
Հաջորդ հոդվածը‘Dfbpօkal-walkօffame.de. Մխիթարյանը՝ կիսաեզրափակիչի լավագույն խաղացող ‘