‘Լևանդովսկի. ««Բավարիան» կարող է պահել Օբամեյանգին, բայց կան նաև Մխիթարյանն ու Ռոյսը»’

1326

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վերլուծել է Դորտմունդի «Բորուսիայի» խաղը երկու թիմերի՝ Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում կայանալիք հանդիպումից առաջ։ Լեհ ֆուտբոլիստը կարծում է, որ իր նախկին թիմը հաղթելու հնարավորություն ունի։

Լևանդովսկուն հարցրել են՝ ինչպե՞ս է պատրաստվում մյունխենյան ակումբը «վնասազերծել» դորտմունդցիների հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին։

-Նա իրոք սուպերխաղացող է, և մեր պաշտպանները պետք է նրան միշտ աչքի առաջ պահեն։ «Բորուսիան» նրա վրա է հենվում։ Մենք կարող ենք նրան չեզոքացնել՝ պաշտպանվելով ամբողջ թիմով, սակայն «Բորուսսիայի» հարձակումը միայն Օբամեյանգը չէ։ Հենրիխ Մխիթարյանն ու Մարկո Ռոյսը նույնպես շատ լավ ֆուտբոլիստներ են։ Նրանց ամնողջ թիմն է այս պահին հիանալի խաղում,-ասել է Լևանդովսկին։

«Բավարիան» մարտի 5-ին հյուրընկալվելու է դորտմունդցիներին։ Այս պահին Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բավարիան» «Բորուսիային» գերազանցում է 5 միավորով։

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն երկու ժամով հետաձգել է «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ» հանդիպումը ‘
Հաջորդ հոդվածը‘Մեսսին ու Ռոնալդուն՝ Չեմպիոնների լիգայի լավագույն խաղացողների հնգյակում’