‘
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է նոր գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի գլխավորությամբ անցկացրած առաջին մարզումների տպավորություններով:
«Եթե մեկ կամ երկու մարզումը համեմատենք նախկինում մեր արածների հետ, կարող եմ ասել, որ սրանք ավելի ինտենսիվ են: Բայց այս երկու օրվանից հետո համեմատելը շատ դժվար է: 2-3 ամսից էլի ինչ-որ բան կարող եմ ասել»,- Լևանդովսկիի խոսքերն է մեջբերում sport.tvn24.pl-ն:
Հիշեցնենք, որ Յուպ Հայնկեսի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2018 թվականի ամառ:
‘