‘Լևանդովսկի. «Մինչ օրս մտերիմ շփման մեջ եմ «Բորուսիայից» շատերի հետ»’

1214

«Բավարիայի» հարձակվող Ռոբերը Լևանդովսկին ամփոփել է Բունդեսլիգայի առաջին հատվածը և նշել, որ պահպանում է հարաբերություններն իր նախկին ակումբից շատերի հետ:

«Մենք գիտենք, թե հատկապես ինչն այնպես չենք արել անցած մրցաշրջանում: Թիմը պետք է հետևություններ անի այն սխալներից և այս մրցաշրջանում ավելի լավ հանդես գա, քան նախորդում: Կարևոր է, որ մեր մեջ ուժ գտնենք և հարյուր տոկոսով ներդրվենք Չեմպիոնների լիգայի և Գերմանիայի Գավաթի խաղերի խաղերին: Ինչ վերաբերում է Բունդեսլիգային, ապա կարևոր չէ, թե քանի միավորով ենք առաջ մրցակիցներից: Ամեն ինչ կարող է փոխվել, չենք կարող մեզ թույլ տալ սխալվել մրցաշրջանի երկրորդ հատվածում:

Ես մինչև հիմա մտերիմ հարաբերությունների մեջ եմ «Բորուսիայից» շատերի հետ: Այս մրցաշրջանում «Մեղուները» լավ են խաղում: Նրանք կպայքարեն մինչև վերջին տուրը, և դա լավ է», — Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Օզիլը֙ Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Քուչակ-Ապարան-Ալագյազ ճանապարհահատվածներում բուք է’